00:00:00

Մարզադպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու համար. գործն ուղարկվել է դատարան

18:55, 09 դեկտեմբեր 2020 Աշխարհ

ՌԴ Պետդուման երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է Ռուսաստանի նախկին նախագահին և նրա ընտանիքի անդամներին տրվելիք երաշխիքների մասին օրենք: Այս մասին տեղեկացնում է  Коммерсантъ պարբերականը: Օրենքի համաձայն՝ նախկին նախագահը չի կարող ենթարկվել քրեական կամ վարչական պատասխանատվության, կալանավորվել, ձերբակալվել, խուզարկվել կամ հարցաքննվել: Այժմ այդ սահմանափակումները տարածվում են միայն նրա նախագահության շրջանում կատարված գործողությունների վրա. օրենքով առաջարկվում է հանել ժամանակահատվածի նշումը: Անձեռնմխելիությունը տարածվում է նաև նրա կենցաղային և գրասենյակային տարածքների, տրանսպորտային միջոցների, կապի, փաստաթղթերի, ուղեբեռի և նամակագրության վրա: Նախկին նախագահը կարող է զրկվել անձեռնմխելիությունից Դաշնության խորհրդի որոշմամբ`Պետդումայի կողմից պետական դավաճանության կամ մեկ այլ ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքների հիման վրա, որը հաստատվել է Գերագույն դատարանի կողմից:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր