00:00:00

Ընտանիք մտնելը անբարոյականություն է, դատապարտելի է, բայց մենք չենք գնացել իր տան վրա. Վանեցյան

17:24, 09 դեկտեմբեր 2020

Տեսնում եք, թե Նիկոլ Փաշինյանը քանի հազար ոստիկաններ է բերել, շրջափակել ԱԺ-ն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովի մոտ ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: Նա հիշեցրեց, որ 2,5 տարի առաջ հենց Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ ոստիկաններ, մի՛ պաշտպանեք իշխանություններին, անցե՛ք ժողովրդի կողմ, եւ նշում էր, որ իրեն երբեք չի բաժանելու ոստիկանական պատնեշով ժողովրդից: Վանեցյանը կոչ արեց հայրենակիցներին ոչ միայն հեռախոսներով դիտել ակցիաները, այլ դուրս գալ եւ կանգնել իրենց կողքը: Անդրադառնալով նրան, որ նախորդ անգամ ընդդիմդիր ուժերը հանրահավաքից հետո երթով գնացել էին կառավարական ամառանոց, որտեղ բնակվում է վարչապետն ընտանիքի հետ միասին, Վանեցյանն ասաց. «Իհարկե, ընտանիք մտնելը անբարոյականություն է եւ դատապարտելի է, բայց մենք չենք գնացել տան վրա եւ որեւէ սպառնալիք չենք հնչեցրել: Պարզապես Նիկոլ Փաշինյանը վախկոտ եւ փախած վիճակում թաքնվում է կա՛մ կառավարական ամառանոցում, կա՛մ ինչ-որ «պադվալներից» եւ բունկերներից փորձում է «լայվերով» ղեկավարել երկիրը»,- ասաց նա եւ նշեց, որ իրենք գնացել են, որ իրենց ձայնը լսելի լինի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր