00:00:00

Թուրքական հեռուստատեսությունով Հայաստանի քարտեզն են ցույց տալիս, որտեղ Զանգեզուրն Ադրբեջանի կազմում է․ Արման Աբովյան

18:05, 09 դեկտեմբեր 2020

Այսօր եւ երեկ թուրքական հեռուստատեսությունով արդեն Հայաստանի Հանրապետության քարտեզն են ցույց տալիս, որտեղ Սյունիքի մարզն Ադրբեջանի կազմում է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը։ «Ես չեմ հավատում, որ կան հայեր, որոնք կարող են մի կտոր լափի համար վիզները ծռել թուրքի դեմ։ Մեզ փորձում են համոզել, որ պատերազմ է, պարտվել ենք։ Պատերազմը հայ ժողովուրդը չի պարտվել, պատերազմը Նիկոլ Փաշինյանը եւ իր իշխանությունն են պարտվել։ Մի բան եմ միայն լսում այդ կողմից՝ պետք է առեւտուր անել, հարաբերություններ հաստատել։ Դուք հո չեք գժվե՞լ, հասկանո՞ւմ եք՝ ինչ եք խոսում, այսօր եւ երեկ թուրքական հեռուստատեսությունով արդեն Հայաստանի Հանրապետության քարտեզն են ցույց տալիս, որտեղ Սյունիքն ու Զանգեզուրն Ադրբեջանի կազմում են։ Ոնց ուզում ա լինի, ինչ ուզում է լինի՝ մեզ չեն կարող համոզել, որ հանդուրժենք այս խայառակ կապիտուլյացիան։ Մենք ոչ մի հարց եւ պատասխան չունենք իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին բացի մի պահանջից՝ Նիկոլ, հեռացիր։ Ոչ մեկին չի ստացվի մեզ բերել ծնկի»,- նշեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր