Նիկոլ Փաշինյանն արդեն հեռացել է, ինքը Հայաստանում այլեւս իրական իշխանություն չունի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ընդդիմության հանրահավաքի մեկնարկին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Միայն այն փաստը, որ Սյունիքում, Սոթքում առանց Հայաստանի պետական մարմինների մասնակցության, գյուապետերն ու համայնքապետերն են կանգնած եւ օրական մի քանի մետր կորցնում եք, դա փաստ է: Հոեղատու, կապիտուլյացիա ստորագրած Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, վաղ թե ուշ: Մեր ցանկությունն է, որ հեռանա կամավոր, օրինական ճանապարհով: Մենք մեր երկրում ցնցումներ չենք ուզում ու չենք անելու»«-ասաց նա:
Դիտարկմանը, որ իրենց վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյնն է, բայց ԼՀԿ-ն հայտարարում է, որ ունի իր թեկնածուն՝ Էդմոն Մարուքյանը, Շարմազանովն ասաց. «Մեր թիվ մեկ խնդիրը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, իսկ ընդդիմադիր ուժերը կարող են կառուցողական բանակցություններով գտնել լավագույն լուծումը:
Ինչ վերաբերում է պնդմանը, որ ընդդիմադիր ուժերը չունեն բավարար հանրային աջակցություն, Շարմազանովն ասաց. «Ես համամիտ չեմ, նախորդ հանրահավաքին մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ էին դուրս եկել փողոց: Ի պաշտպանություն Նիկոլի 35 հոգի է դուրս գալիս: Համեմատեք՝ 35 հազար եւ 35 հոգի: