00:00:00

Վրաստանի իշխանությունները Սաակաշվիլիի կուսակցությանը կզրկեն ընտրություններին մասնակցելու իրավունքից

17:45, 09 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Վրաստանի իշող «Վրացական երազանք» կուսակցությունը օրինագիծ է պատրաստում, որով Վրաստանի շնորհազրկված նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին կզրկի վրացական քաղաքականությանը մասնակցելու հնարավորությունից, փոխանցում է «Sputnik- Գրուզիան»: «Միխայիլ Սաակաշվիլին չի բավարարում միաժամանակ երկու սահմանադրական ցենզի՝ նա Վրաստանի քաղաքացի չէ եւ հեռակա ազատազրկված է: Չնայած դրան, մեր ուկրաինացի գործընկերները չկարողացան կանխել նրա մասնակցությունը Վրաստանի ընտրական գործընթացներին... Ուստի հարցը պետք է լուծենք մենք»,- ասել է «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն: Միխայիլ Սաակաշվիլին նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հիմնադիրն է: Վրացական քաղաքացիությունը կորցնելով՝ նա ապրում է Կիեւում եւ շարունակում է մնալ իր կուսակցության գաղափարական ոգեշնչողը: Հայրենիքում նրա դեմ հարուցված են մի քանի քրեական գործեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր