00:00:00

Առաջնային հարցը Փաշինյանին հեռացնելն է. թե ով կլինի վարչապետ, դա ընթացքում կորոշենք. Վանեցյան

16:34, 09 դեկտեմբեր 2020

Հիմա հարցը միայն վարչապետի թեկնածուի մեջ չէ, առաջնային հարցը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է իշխանությունից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, դեպի Ազգային ժողով քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: «Թե ով կլինի վարչապետ, դա ընթացքում կորոշենք: «Հայրենիքի փրկության շարժումն» ունի իր միասնական թեկնածուն՝ Վազգեն Մանուկյանը:Կարեւոր է, որ կա կոնսենսուս նույն ԲՀԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի» հետ, այսինքն ԱԺ-ում ներկայացված կուսակցությունների հետ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա: Թե  այնուհետեւ քվեարկությունը ոնց կլինի, ցույց կտա ժամանակը: Ես չեմ կարծում, որ այդ հարցի շուրջ համաձայնության չգան ԼՀԿ-ն ու մնացած խմբակցությունները»,-ասաց նա: Դիտարկմանը, որ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները կոչ են անում միանալ ու պաշտպանել իրենց թեկնածուին՝ Էդմոն Մարուքյանին, «Հայրենիքի» ղեկավարն ասաց. «Եկեք առաջնայինը երկրորդայինի հետ չխառնենք: Առաջնային խնդիրը Փաշինյանի հեռացումն է, երկրորդային խնդիրը, թե ով կլինի վարչապետ: Սա իշխանության կռիվ չի, սա հայրենիքի փրկության համար պայքար է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր