00:00:00

Հեշտ չէ երեխայի ձեռքից իր խաղալիքը վերցնելը․ Աննա Հակոբյանը Արփիի խաղալիքներն ուղարկել է Ստեփանակերտի հացատուն

16:35, 09 դեկտեմբեր 2020

Վարչապետի կրտսեր դստեր՝ Արփիի խաղալիքների, հեքիաթի գրքերի ու սեղանի խաղերի մի մասը ուղարկվել են Ստեփանակերտում գործող հացատուն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ «Արփիի հետ մի քանի ժամ աշխատելուց հետո նրա խաղալիքների, հեքիաթի գրքերի ու սեղանի խաղերի մի մասը ուղարկեցինք Ստեփանակերտում գործող հացատուն: Ինչ խոսք հեշտ չի երեխայի ձեռքից իր խաղալիքը վերցնելը, բայց սա որքան պետք էր հացատուն այցելող մեր երեխաներին, այնքան էլ հենց իրեն` Արփիին, որպեսզի իմանա, որ այս կյանքում պետք է ունեցածը սիրով կիսել նրա հետ, ով այդ պահին դրա կարիքն ունի: Իսկ հացատանը խաղային անկյուն ստեղծեցինք նաեւ մայրիկների համար, որպեսզի այստեղ մի փոքր հանգստանան, զրուցելու եւ ցրվելու հնարավորություն ունենան»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր