00:00:00

Չինաստանը Հնդկաստանի հետ սահմանի երկայնքով ռազմական ճամբարներ է կառուցում. The Times Of India

16:45, 09 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Չինաստանը Հնդկաստանի հետ սահմանի երկայնքով ռազմական ճամբարներ է կառուցում: Այս մասին հայտնում է The Times Of India թերթը՝ վկայակոչելով հնդկական կառավարական աղբյուրները։
«Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակ փաստացի վերահսկողության գծի ամբողջ երկարությամբ ռազմական ճամբարներ է կառուցում՝ ռազմական հակամարտությունների ժամանակ զորքերի մարտական պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով։ Մեր տվյալներով՝ Արևելյան Լադակխում պահպանվող ռազմական լարվածության ֆոնին շինարարական աշխատանքներ են տարվում 20 նման ռազմական ճամբարներում», - հայտնել են աղբյուրները: Հնդկական հետախուզության տվյալներով՝ Չինաստանը նոր բազաներ է ստեղծել «երկիր-օդ» դասի հրթիռների համար, Տիբեթում Քաշգար, Խոտան և Լհաս օդանավակայաններում տեղակայել է ռազմական անօդաչուների և ռազմատրանսպորտային ինքնաթիռների լրացուցիչ էսկադրիլիաներ, շարունակում է անձնակազմի տեղակայման նոր վայրերի և ռազմատեխնիկական ապահովման թիկունքային բազաների կառուցումը: Երեքշաբթի Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը հայտարարել էր Հնդկաստանի հետ խորհրդակցությունների շարունակման մասին՝ Լադակխի շուրջ համաձայնության հասնելու համար։ «Չինաստանն ու Հնդկաստանը կապ են պահպանում ռազմական և դիվանագիտական խողովակներով՝ Լադակխայում լարվածությունը նվազեցնելու և կողմերի միջև կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար»,- ասել է դիվանագետը: Արևելյան Լադակխում իրադրությունը սրվել է մայիսին՝ չինացի և հնդիկ զինվորների միջև բախումներից հետո: Դրանց հետևանքով զոհվել են Հնդկաստանի առնվազն 20 զինծառայողներ և շուրջ 45 չինացի զինվորականներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր