00:00:00

Բերքանուշի համայնքապետը նույնպես միացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

16:05, 09 դեկտեմբեր 2020

Արարատի մարզի Բերքանուշ գյուղի համայնքապետ Մանվել Հայրապետյանը նույնպես միացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ NEWS.am-ի հետ զրույցում համայնքապետը հայտնեց, որ իր դիրքորոշման գլխավոր պատճառը ներկայիս կառավարության վարած՝ իր կարծիքով ապազգային քաղաքականությունն է։ «Ինքը ազգայնական չի, հայկական օջախի սովորություններն է վերացնելու, իր ծրագիրն ապազգային է, իր շրջապատում սորոսականներ են, իր պաշտոնյաննները սորոսականներ են, ԼԳՊՏ համայնքին է տեղ տալիս։ Իր նշանակած առանցքային նախարարները հիմնականում սորոսականներ են»,- ասաց համայնքապետը՝ նշելով, որ թեեւ չի կարծում, թե Նիկոլ Փաշինյանը դավաճանություն է արել Արցախի հարցում, բայց գտնում է, որ այս պահին ձեռնապահ մնալն անտարբերության նշան կլիներ։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջել Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը, Արմաշի գյուղապետ Հակոբ Զեյնալյանը, Սուրենավանի գյուղապետ Կարո Կարապետյանը, Արարատի գյւողապետ Կարեն Ղազարյանը, Լուսառատի գյուղապետ Դանիել Հակոբյանը, Եղեգնավանի գյուղապետ Հովսեփ Ղազարյանը, Նոյակերտի գյուղապետ Գագիկ Հարությունյանը, Վանաշենի գյուղապետ Արտակ Գրիգորյան, Ուրցաձորի գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանը, Փոքր Վեդիի գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը, Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը։ Վարչապետի հրաժարականն են պահանջել նաեւ Շիրակի մարզի Բենիամինի համայնքապետարանը համայնքի ղեկավար Արտակ Անտոնյանի գլխավորությամբ, եւ Շիրակի մարզի Ազատանի համայնքապետարանը համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանի գլխավորությամբ։ Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կոչով են հանդես եկել Կոտայիք մարզի Աբովյան, չարենցավան քաղաքի քաղաքապետն ու ավագանին եւ Քասախ համայնքի ղեկավարն ու ավագանին: Հրաժարականի կոչ են արել նաեւ Սյունիքի մարզի բոլոր համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր