00:00:00

«Թուրքիան ջիհադականների զբոսաշրջային գործակալություն է». Հունաստանի ԱԳ նախարար

15:55, 09 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը Թուրքիային մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու համար՝ այդ երկիրը  որակելով որպես «ջիհադականների զբոսաշրջային գործակալություն», հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Թուրքիայի գործողությունները դուրս են միջազգային իրավունքի շրջանակներից, դրանք ապակայունացնում են տարածաշրջանը և սպառնում են ուժի կիրառմամբ»,-ասել է Դենդիասը երեքշաբթի Ամմանում Հունաստանի, Կիպրոսի և Հորդանանի արտգործնախարարների հանդիպումից հետո: Հույն նախարարը Թուրքիային մեղադրել է ներգաղթյալներին որպես քաղաքական գործիք շահագործելու և անվտահնգության խնդիրներ խթանելու հարցում: Նա Անկարայի գործողությունները որակել է անընդունելի՝ նշելով, որ Աթենքը բազմիցս կոչ է արել Թուրքիային կառուցողական երկխոսություն ունենալ տարածաշրջանի բոլոր երկրների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր