00:00:00

Ռուսաստանը Հայաստանից և ևս 3 երկրից արգելել է միրգ-բանջարեղենի որոշ տեսակների ներմուծումը

15:45, 09 դեկտեմբեր 2020

Ռուսաստանի Անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայությունը (Россельхознадзор) դեկտեմբերի 14-ից արգելում է լոլիկի և պղպեղի ներմուծումը Ռուսաստան Հայաստանի Արմավիրի մարզից, քանի որ այս ապրանքներում հայտնաբերվել է Pepino mosaic virus: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Pepino mosaic virus-ը  համարվում է բանջարեղենի ամենավտանգավոր հիվանդություններից մեկը: Շատ հաճախ այն խոցում է ջերմոցներում աճեցված բերքը. ջերմոցներում ջերմությունն ու խոնավությունը նպաստում են հարուցիչների ակտիվ վերարտադրմանը: 2019 թվականին Հայաստանը Ռուսաստանին լոլիկի մատակարարման ցուցակում զբաղեցնում էր ութերորդ տեղը՝ Ադրբեջանից, Թուրքիայից, Չինաստանից, Մարոկկոյից, Բելառուսից, Ուզբեկստանից և Իրանից հետո: Կառույցը արգելել է նաև դեկտեմբերի 10-ից լոլիկի ու խնձորի ներկրումն Ադրբեջանից՝  վնասատուների հայտնաբերման պատճառով: Բաքուն ենթադրել է, որ դա տեխնիկական սխալ է, և հայտարարել է այդ հարցը լուծելու ծրագրերի մասին: Անցյալ տարի Ադրբեջանը Ռուսաստանին լոլիկի մատակարարմամբ զբաղեցնում էր առաջին տեղը: Բացի այդ, դեկտեմբերի 11-ից արգելք է դրվում լոլիկի և պղպեղի ներմուծման վրա Թուրքիայի Անթալիա և Իզմիր նահանգներից և Ուզբեկստանի Քաշկադարիա մարզից, քանի որ այս վայրերից պարբերաբար վարակված ապրանք էր մուտք գործում ռուսական շուկա: Նշվում է, որ ապրանքների պակասը կլրացվի այլ մատակարարների հաշվին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր