00:00:00

Թուրքական բանակն ամբողջությամբ հետ է քաշվել Հալեպ քաղաքի մոտակայքում գտնվող ռազմավարական կետից

16:15, 09 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Թուրքական ուժերն ամբողջությամբ դուրս են եկել Հալեպի արևմուտքում գտնվող դիտակետից, որը շուրջ 10 ամիս առաջ զբաղեցրել էր Սիրիայի արաբական բանակը: Այս մասին տեղեկացնում է almasdarnews.com կայքը: Հալեպից ստացված նոր տեղեկության համաձայն ՝ թուրքական զինուժը ոչնչացրել է մի շարք թունելներ և ամրություններ, որոնք նրանք կառուցել էին Ռաշիդին 5 դիտակետում: Երեքշաբթի օրը մոտ 20 խոշոր դատարկ բեռնատար Ռուսաստանի ռազմական ոստիկանությանը պատկանող զրահամեքենաների ուղեկցությամբ մուտք են գործել Ռաշիդին 5 շրջանի թուրքական կետ՝ ներսում մնացած ռազմական տեխնիկան  տեղափոխելու համար: Այնուհետև թուրքական զինուժն իր սարքավորումներն ու ուժերը տեղափոխել է Սիրիայի հյուսիս-արևմւոտքում գտնվող դիտակետ, որը դեռևս չի անցել Սիրիայի արաբական բանակի վերահսկողության տակ: Հատկանշական է, որ թուրքական ուժերը Հալեպի մոտակայքում գտնվող Ռաշիդին 5 դիտակետը, որը համարվում է կարևորագույններից մեկը տարածքում, սկսել են ապամոնտաժել մոտ 15 օր առաջ, երբ այնտեղ մեքենաներ և բեռնատարներ են մտել: Ռաշիդինի ապամոնտաժման լույսի ներքո Հալեպի մերձակայքում թուրքական դիտակետերի ներկայությունը կսահմանափակվի երկու հիմնական կետերով, որոնցից մեկը գտնվում է Հալեպից հարավ Ալ-Էյս քաղաքի շրջակայքում, մյուսը`հյուսիսում գտնվող Ջաբալ Անադան շրջանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր