00:00:00

Ծանրամարտիկների օլիմպիական քվոտան կրճատվել է

19:15, 09 դեկտեմբեր 2020 Սպորտ

Միջազգային Օլիմպիական կոմիտեն ծանրամարտ մարզաձևում ընդամենը 10 մրցանակային կոմպլեկտ կխաղարկի 2024 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերում: Այս որոշման մասին հայտնել է ՄՕԿ-ի սպորտային տնօրեն Կիտ Մակքոնուելը:
Դա 4 մրցանակային կոմպլեկտով պակաս է Տոկիո 2020-ից (2021), սակայն, դա էլ վերջնական որոշում չէ, քանի որ ծանր աթլետիկան իր մեջ պարունակում է մի շարք դոպինգային սկանդալներ և ռիսկեր: Այդ պատճառով, չի բացառվում, որ այն դուրս կբերվի օլիմպիական մարզաձևերի ցանկից: «Ռիոյի խաղերում, ծանրամարտին հատկացված քվոտան հավասար էր 260-ի, Տոկիոյում ՝ 190-ի, իսկ ահա Փարիզում այն կկազմի 120 ծանրամարտիկ: Նախկինում մենք 14 մրցանակային կոմպլեկտ էինք խաղարկում, իսկ հիմա դրանց թիվը կնվազի չորսով: Բացի այդ, մենք կարող ենք ծանրամարտը հանել օլիմպիական մարզաձևերի ցանկից»,-ասել է Մակքոնուելը: Հիշեցնենք, որ ՄՕԿ-ի նախագահ Տոմաս Բախը իր դժգոհությունն էր հայտնել ծանրամարտում առկա դոպինգային և կոռուպցիոն սկանդալներից: Նա հայտարարել էր, որ ցնցված է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում կոռուպցիայի վերաբերյալ զեկույցից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր