00:00:00

Վաղը ժամը 16։00-ին Հայրենիքի փրկության շարժումը հավաքվում է Ազգային ժողովի դիմաց

01:31, 09 դեկտեմբեր 2020 Քաղաքականություն

Վաղը ժամը 16։00-ին ընդդիմությունը հավաքվում է Ազգային ժողովի դիմաց։ Այս մասին ասվում է Հայրենիքի փրկության շարժման տարածած հայտարարությունում։ «Սիրելի' հայրենակիցներ, անսալով Հայրենիքի փրկության շարժման կոչին՝ ՀՀ բազմաթիվ արժանապատիվ քաղաքացիներ այսօր խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են իրականացրել Հայաստանի ողջ տարածքում։ Վաղը շարունակում ենք նույն կերպ։ Նույն ոգով։ Նույն վճռականությամբ։ Օրվա երկրորդ կեսին՝ ժամը 16։00-ին, հանդիպում ենք ՀՀ Ազգային ժողովի դիմաց և ժողովրդի կամքը պարտադրում իշխող ռեժիմին։ Միասին փրկենք մեր Հայրենիքը»,– ասվում է հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր