00:00:00

Ոստիկանություն. ՀՀ քաղաքացիների անձնագրերի արտադրությունը կարող է իրականացվել հենց Հայաստանում

20:49, 08 դեկտեմբեր 2020

Հայաստանի քաղաքացիների անձնագրերի արտադրությունը կարող է իրականացվել հենց Հայաստանում: Այս մասին դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովի նիստում ասաց հանրապետության փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը: Նա, մասնավորապես, նշեց, որ ավելի վաղ հայտարարվել էր կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի տրամադրման նոր մրցույթ: Մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել 6 եվրոպական ընկերություններ: «Պարտադիր չէ, որ մցույթում հաղթող ընկերությունը ամբողջ գործընթացը կազմակերպի այն երկրում, որը նա ներկայացնում է: Չի բացառվում, որ արտադրության եւ տպագրության գործընթացը մենք կազմակերպենք եւ իրականացնենք Հայաստանում՝ ապահովելով ընկերության բոլոր պահանջները եւ լուծելով անվտանգության խնդիրները»,- ասաց Ֆիդանյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր