00:00:00

Լավրովն ու Չավուշօղլուն հերթական հեռախոսազրույցում քննարկել են նաև ԼՂ հարցը

19:59, 08 դեկտեմբեր 2020

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն այսօր հերթական հեռախոսազրույցն են ունեցել՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղի հարցը: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Քննարկման առանցքում են եղել նաև Ուկրաինայի իրավիճակն ու HTB հեռուստաընկերության լրագրողների հետ Թուրքիայում տեղի ունեցած միջադեպը: Ռուսաստանցի երկու լրագրող Ստամբուլի մերձակայքում նկարահանումներ են կատարել «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի գործարանի մոտ: Թուրքական կողմը պնդում է, որ նրանք հավատարմագրված չէին: Դեկտեմբերի 3-ին բերման ենթարկված Ալեքսեյ Պետրուշկոն և Իվան Մալիշկինը անցած երկուշաբթի ազատ են արձակվել, այսօր նրանք վերադարձել են Ռուսաստան:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր