Այսօր առավոտյան անհետ կորած զինծառայոնղերի ծնողները հերթական ակցիան էին անում Էջմիածնում՝ զինկոմիսարիտից պահանջելով հայտնաբերել իրենց երեխաներին, որոնցից 50 օրից ավելի է տեղեկություն չունեն:
Ծնողները մտան զորամասի տարածք և հանդիպեցին զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանի հետ, նրանք հարցրեցին հրամանատարին՝ ինչո՞ւ են զինվորներին առանց զրահաբաճկոնի ու սաղավարտի ուղարկել մարտական գործողության.«ինչո՞ւ ես մեր երեխաներին առանց զրահաբաճկոնի տարել»,- Աբգարյանից հարցրեց ծնողներից մեկը:
«Բոլորը տեղյակ են եղել, որ տղաները առանց զրահաբաճկոնի են եղել. ինձ հրաման են տվել, կատարել եմ, որոշում կայացնողը եղել է գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը»,-ասաց Էջմիածնի զորամասի հրամանատար:
Այսօր Կառավարության դիմաց ակցիա էին անում Նիկոլ Փաշինյանի աջակիցները, ովքեր զինվորական նոր համազգեստով էին՝ զրահաբաճկոններով: Այսինքն, զինվորն ինչ չի ունեցել ու ինչի հետևանքով թեկուզ մեկ զինվոր մահացել է, Նիկոլ Փաշինյանի աջակիցները՝ նոր ու փայփլուն հագած եկել էին, որպեսզի Կառավարության դիմաց նրան աջակցեին, Արցախի տեղանուններն էլ խառնել էին:
Հիմա հարց այդ աջակիցներն. եթե անգամ հնարավորություն ունեք դա գնելու ,ապա ժամանակին ուղարկեիք սահման, կամ ձեզ իբր ո՞վ էր սպառնում, որ զրահաբաճկոնով եկել եք վարչապետին աջակցելու: Ոստիկանությունի՞ց եք պաշտպանվում, թե Կառավարության դիմաց ակցիա անող անհետ կորած զինծառայողների ծնողներից: Ասում եք՝ կռված ենք, անգամ չգիտեք, թե Քարվաճառը որն է, ու ինչ է հանձնել ձեր, այո, այսուհետ միայն ձեր առաջնորդը:
Իսկ չե՞ք ամաչում, որ ատավոտյան անհետ կորածի ու զոհերի ծնողները հրամանատարին մեղադրում են առանց զրահաբաճկոնի իրենց որդիներին մարտի տանելու համար, դուք երեկոյան նոր զրահաբաճկոնբով գնում եք Կառավարության դիմաց հերթական «վաստակածի» հետևից:
Այդ տղաները նաև ձեր համար են առանց զրահաբաճկոնի մարտի գնացել ու զոհվել, անետ կորել, գերեվարվել:
Մյուս հարցը.այն որ List.am-ում զրահաբաճկոններ ու սաղավարտներ են վաճառվում, արդեն քանի օր է , հայտնի է, մեկ էլ այսօր Դատախազությունն արթնացավ, ու հայտնում է, թե համացանցում հայտնված նյութերը ՀՀ զինվորական դատախազությունից ուղարկվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն՝ ներկայացվող տեղեկություններն ստուգելու հանձնարարությամբ: Իսկ ինչու հիմա, սպասեիք, վաճառվեր, հետո կստուգեիք:
Irakanum.am