00:00:00

Չինաստանն առաջիկայում կհայտարարի ԱՄՆ-ի դեմ պատասխան պատժամիջոցների մասին

14:33, 08 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Չինաստանի կառավարությունը մտադիր Է տեսանելի ապագայում հայտարարել կոշտ հակամիջոցների մասին ի պատասխան ԱՄՆ-ի իշխանությունների կողմից 14 չինացի խորհրդարանականների նկատմամբ սահմանված պատժամիջոցների: Դեկտեմբերի 8-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Չինաստանն ԱՄՆ-ին կոչ Է անում անհապաղ չեղյալ հայտարարել իր սխալ որոշումը, դադարեցնել միջամտությունը ՉԺՀ-ի ներքին գործերին և վերջ տալ վտանգավոր և սխալ ուղով շարժվելուն: Ինչ վերաբերում Է ամերիկյան կողմի մյուս գործողություններին, ապա Չինաստանը կընդունի վճռական հակամիջոցներ և հաստատակամորեն կպաշտպանի իր ինքնիշխանությունը, անվտագությունը և զարգացման շահերը»,- նշել Է նա: Ծրագրվող պատժամիջոցների բնույթը պարզաբանելու՝ լրագրողների խնդրանքին դիվանագետը պատասխանել Է, որ դրանք շուտով կհրապարակվեն: «Ինչ վերաբերում Է մանրամասներին, ապա բոլորին խդրում եմ փոքր-ինչ սպասել: Մենք այդ մասին կհայտարարենք հարկ եղած ժամանակ»,- հայտնել Է նա:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր