00:00:00

Ֆրանսիայում հայտնել են թռչնագրիպի բռնկման մասին

14:57, 08 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարությունը հաղորդում է երկրի հարավ-արևմուտքում գտնվող Լանդի դեպարտամենտի 6000 բադ ունեցող թռչնաֆաբրիկայում խիստ ակտիվ H5N8 թռչնագրիպի վիրուսի բռնկման մասին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «ANSES ազգային տեղեկատու լաբորատորիան այսօր հաստատել է H5N8 վիրուսով վարակումը 6000 բադերի շրջանում` անասնապահական Բենեսի-Մարեմնե կոմունայում (Լանդի դեպարտամենտ), որտեղ դեկտեմբերի 5-ին մահացության բարձր ցուցանիշ կար», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: Նոյեմբերի կեսերին H5N8 վիրուսի՝ երկրի կենդանաբանական խանութներում հայտնվելուց հետո սա առաջին վարակված ֆերման է Ֆրանսիայում: «Այս H5N8 վիրուսը չի  փոխանցվում մարդուն, ակտիվորեն շրջանառվում է Եվրոպայում վայրի բնության մեջ՝ չվող թռչունների միջոցով», - ասված է հաղորդագրության մեջ: Որպես կանխարգելիչ միջոց, Լանդի դեպարտամենտի լաբորատորիայի կողմից ստացված առաջին փորձարկման արդյունքների ֆոնին, պրեֆեկտուրան հրաման է տվել ոչնչացնել ֆերմայի բոլոր բադերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր