00:00:00

Դեղին թափոնամանը նախատեսված է թղթի, կապույտը՝ պլաստիկի, մոխրագույնը՝ ապակու համար. մայրաքաղաքում մեկնարկել է տեսակավորմած թափոնամանների տեղադրման գործընթացը

13:17, 08 դեկտեմբեր 2020

Աջափնյակը և Դավթաշենը առաջին վարչական շրջաններում մեկնարկել է տեսակավորման համար նախատեսված թափոնամանների տեղադրման գործընթացը: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 16 կետում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղադրում է երեքական տեսակի տարագույն թափոնամաններ: Նշվում է, որ կենցաղային աղբի համար նախատեսված «սովորական» աղբամանների կողքին տեղադրված թափոնամանները հնարավորություն կտան բնակչությանն աստիճանաբար յուրացնել աղբի տեսակավորման մշակույթը՝ առանձնացնել այն տանը և թափել բնակարանի մերձակայքում տեղադրված ամաններում: Հաղորդագրության մեջ ասվում է, որ դեռ 2019-ից պլանավորված այս գործընթացով Երևանի քաղաքապետարանը մի քանի կարևորագույն նպատակ է հետապնդում՝ սկսած բնապահպանականից, վերջացրած՝ տնտեսական որոշակի արդյունքով: Այսպիսով, դեղին թափոնամանը նախատեսված է թղթի, ստվարաթղթի համար: Խիստ ցանկալի է, որպեսզի ստվարաթղթե արկղերը թափոնամանները նետվեն բացելուց և ծալելուց հետո:
Կապույտը՝ պլաստիկի համար: Այս թափոնամանները նախատեսված են բոլոր այն թափոնների համար, որոնք պլաստիկի հիմքով են պատրաստված՝ պոլիէթիլենային տոպրակներ, շշեր, բաժակներ և այլն: Փոքր մոխրագույն/սև թափոնամանները ապակու համար են: Դրանցում հավաքում են ապակե թափոնները՝ ոչ միայն շշերը և այլ սպասք, այլև օրինակ՝ պատուհանի կոտրված ապակի, և այլն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր