00:00:00

Մադուրոն Ռուսաստան այցելելու և Պուտինի հետ հանդիպելու հույս է հայտնել

13:28, 08 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հույս ունի հաջորդ տարի այցելել Մոսկվա և հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին երկրի ղեկավարն ասել է խորհրդարանական ընտրություններին ռուսաստանցի դիտորդների պատվիրակության հետ հանդիպմանը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Հուսով եմ, որ ապրիլին, մայիսին կամ հունիսին կարող եմ այցելել Մոսկվա՝ ողջունելու մեր ընկեր Վլադիմիր Պուտինին», - ասել է Մադուրոն: Նա նաև համոզմունք է հայտնել, որ շուտով Մոսկվա կայցելեն նաև նոր Ազգային ժողովի անդամները: Վենեսուելայում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են կիրակի օրը: Դրանց մասնակցել է 107 քաղաքական կուսակցություն և միավորում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 14 հազար թեկնածու: Ավելի քան 20 քաղաքական ուժեր, ներառյալ ընդդիմադիր Խուան Գուաիդոն, հրաժարվել են քվեարկել: Արևմտյան մի շարք երկրներ, այդ թվում ՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն, հայտարարել են խորհրդարանական ընտրությունները չճանաչելու մասին: Մադուրոյի խոսքերով, խորհրդարանական 277 տեղերից գրեթե 250-ը ստանում են նրա կողմնակիցները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր