00:00:00

Կառավարությունը կրկին առաջարկում է երկարաձգել ոչ կենսաչափական անձնագրերի տրամադրման ժամկետը

13:06, 08 դեկտեմբեր 2020

Կառավարությունը կրկին առաջարկում է երկարաձգել Հայաստանի քաղաքացիներին հին նմուշի ոչ կենսաչափական անձնագրերի տրամադրման ժամկետը՝ այն սահմանելով մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը՝ 2021 թվականի հունվարի 1-ի փոխարեն: Այս մասին դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովի նիստում «Հայաստանի քաղաքացու անձնագրի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը: Նա նաեւ նշեց, որ այս օրենսդրական նախաձեռնությունը ստացել է Պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ հավելելով, որ այն պետք է քննարկվի արագացված ռեժիմով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր