00:00:00

Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 11-ին

12:55, 08 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեկտեմբերի 11-ին նորընտիր խորհրդարանի առաջին նիստն անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին երեքշաբթի հայտնել են Վրաստանի նախագահի աշխատակազմից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Վրաստանի նախագահը նորընտիր խորհրդարանի առաջին նիստն ացկացնելու մասին հրամանագիր է ստորագրել։ Հրամանագրի համաձայն՝ առաջին նիստը տեղի կունենա դեկտեմբերի 11 -ին՝ ժամը 12:00-ին»,- ասված է հաղորդագրության մեջ: Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել երկու փուլով՝ հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 21-ին: Դեկտեմբերի 3-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն` իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթանակ է տարել՝ հավաքելով ընտրողների ձայների 48,22 տոկոսը և ստանալով 150-ից մանդատից 90-ը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր