00:00:00

Նախատեսվում է ճանապարհների գովազդային վահանակների վրա տեղադրված սոցիալական գովազդն ազատել հարկումից

11:58, 08 դեկտեմբեր 2020

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագիծը հեղինակել են ՀՀ կառավարությունն ու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը: «Նախատեսվում է ավտոմոբիլային ճանապարհների վրա տեղադրված գովազդային վահանակների վրա տեղադրված սոցիալական գովազդն ազատել հարկումից: Դատարկ վահանակների և գովազդակիր ընկերության սեփական գովազդի մասով ճանապարհային հարկի դրույքաչափերը համապատասխանեցնել համայնքներում տեղադրվող գովազդի համար վճարվող տեղական տուրքի դրույքաչափերին»,- նախագիծը ներկայացնելիս ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր