00:00:00

Իրենք ուղղակի չեն ուզում, որ իրենց կողմից տապալված ռազմագերիների հարցով լինի բաց քննարկում. Մարուքյան

11:47, 08 դեկտեմբեր 2020

Իրենք մտահոգված են, որ մենք եւ ԲՀԿ-ն ելույթներ կունենանք ռազմագերիների հարցով եւ կասենք՝ չեք կարողանում այդ խնդիրը լուծել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկվար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու իշխող «Իմ քայլը» խմբակցությունը տապալեց ԱԺ-ում ռազմագերիների հարցով քննարկումը, որը նախաձեռնել էին ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն: «Այդպես ասվել է ԱԺ խորհրդի նիստում, ես էլ ասում եմ՝ այդ նույն ելույթները հայտարարությունների ժամին կարող ենք ունենալ, իմաստը ո՞րն է ԱԺ կանոնակարգ օրենքի ընթացակարգը, 1/5-րդ ստորագրություն եմ հավաքել, մարդիկ նիստը տապալում են: Իմաստազրկվեց ամբողջությամբ: Մեզ ասում են՝ կվտանգենք մեր գերիներին, մինչդեռ ամբողջ աշխարհի կառույցներին ենք ուղարկում այս տեսանյութերը: Մարդիկ ուղղակի սարսափում են, ո՞նց կարելի է դրա վերաբերյալ քննարկումն անել փակ ռեժիմով՝ քաղաքական նկատառումներից ելնելով: Սա է իրավիճակը: Հայտարարության նախագիծը բաց դրված է, ամբողջ իմաստը քննարկումն է: Էդտեղ ոչ մի պետական գաղտնիք չկա: Պետք է ասեն՝ ջանքեր ենք գործադրում Կարմիր խաչի հետ, Ռուսաստանի հետ, դրա ի՞նչն է գաղտնի: Իրենք ուղղակի չեն ուզում, որ իրենց կողմից տապալված հարցով լինի բաց քննարկում, էդքան բան»,-ասաց նա: Մարուքյանը նկատեց, որ «Իմ քայլը» որոշում ուներ ընդհանրպես առավոտյան չգալու եւ տապալելու նիստը, բայց երբ հասկացան, որ կարող են որոշում անել ու փակ անել նիստը, գնացին այդ ճանապարհով: «Ձայները կեղծեցին ու կեղծիքով ապահովեցին փակ նիստի քննարկումը»,-ընդգծեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր