00:00:00

Թուրքիայում Գյուլենի հետ ենթադրյալ կապերի համար 304 զինվորական կձերբակալվի

12:45, 08 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Թուրքիայի ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու կասկածանքով Իզմիրի դատախազությունը 304 զինծառայողների ձերբակալման հրաման է տվել․ նրանցից 295-ը գործող զինվորականներ են, Anadolu գործակալությանը հղումով գրում է ria.ru-ն։ Հաղորդվում է, որ գործողությունն իրականացվում է Թուրքիայի 50 նահանգներում, 198 մարդ արդեն ձերբակալվել է։ Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ-ում։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր