00:00:00

Ռումինիայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին

10:53, 08 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Ռումինիայի վարչապետ Լյուդովիկ Օրբանը խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության պարտությունից հետո հայտարարել է հրաժարականի մասին: Օրբանը համապատասխան հայտարարությունն արել է հեռուստատեսությամբ, փոխանցում է EADaily-ն։
«Ես որոշել եմ այսօր հրաժարական տալ», - ասել է նա: Ռումինիայում խորհրդարանական ընտրությունները կայացել են դեկտեմբերի 6-ին: Էքզիթփոլների տվյալներով՝ առաջատարը Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է, իսկ Օրբանի գլխավորած Ազգային-լիբերալ կուսակցությունը հայտնվել է երկրորդ տեղում:
Լյուդովիկ Օրբանը Ռումինիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի նոյեմբերի 4-ից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր