Հիշեցնենք, որ Պուտինը հայտարարել է․ «Մեր խնդիրն է՝ աջակցել վարչապետ Փաշինյանին ու նրա թիմին՝ խաղաղ կյանքի կարգավորման եւ որոշումների իրագործման հարցում»։ Իշխանական շրջանակների սթափ եւ մտածող հատվածում այս հայտարարությունը նոր վախեր է առաջ բերել՝ այդ ի՞նչ հետագա որոշումների մասին է ակնարկում ՌԴ նախագահը։
Բանն այն է, որ նոյեմբերի 9-ի համաձայնագիրն այլեւս համարվում է կատարված, դեկտեմբերի 1-ը վերջնաժամկետն էր, երբ թշնամուն հանձնվեց վերջին տարածքը՝ Լաչինը։ Իշխանական շրջանակներում խորը կասկածներ են ձեւավորվել, որ Փաշինյանը Պուտինին պետք է վարչապետի պաշտոնում, որպեսզի իրագործի միութենական պետություն ստեղծելու իր կայսրապաշտական նկրտումները։
Արդեն իսկ Ռուսաստանում փորձագիտական մակարդակով խոսվում է Հայաստանի հետ միավորվելու հեռանկարի մասին: Մի բան, որը սեպտեմբերի 27-ից առաջ կհամարվեր ֆանտաստիկայի ժանրից: