00:00:00

Մանդատից հրաժարված Արգիշտի Մեխակյանը կնշանակվի Արմավիրի փոխմարզպետ

00:36, 04 դեկտեմբեր 2020

Քիչ առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը հայտարարել էր, որ վայր է դնում պատգամավորական մանդատը։ Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել։ «Սիրելի՛ հայրենակիցներ, այն, ինչ պատահեց Արցախի հետ, համարել և համարում եմ նախ և առաջ ի՛մ անձնական և ընտանեկան ողբերգությունը։ Ինչպես յուրաքանչյուր հայ` ես նույնպես չեմ կարող հաշտվել այս իրողության հետ։ Ուստի գտնում եմ, որ հիմա երկիրն այս ճգնաժամից հնարավորինս արագ դուրս բերելու համար առավել քան երբևէ պետք է յուրաքանչյուրս ուժերի գերլարումով զբաղվի այն գործով, որտեղ իր ռեսուրսի օգտագործումը կլինի առավելագույնը։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված` մարտահրավերների լուծման համար պատգամավորական մանդատիս ռեսուրսը գնահատում եմ ոչ բավարար և մանդատս վայր դնելու վերաբերյալ որոշում եմ կայացրել։ Սակայն ուզում եմ հավաստիացնել, որ, ինչպես նախկինում, հետայսու նույնպես իմ բոլոր ջանքերն ու քայլերն ուղղված են լինելու ի շահ մեր հայրենիքի և մեր ժողովրդի՝ անկախ նրանից, թե ո՛ր ոլորտում գործունեություն կծավալեմ և որտե՛ղ նպատակահարմար կհամարեմ: Այս դժվարին ժամանակահատվածում առկա մարտահրավերներին դիմակայելու և պատվով հաղթահարելու համար մեզ, առավել քան երբևէ, անհրաժեշտ են բացառիկ համախմբվածություն և հոգատարություն միմյանց նկատմամբ»,- ասված էր պատգամավորի գրառման մեջ։ Irakanum.am-ին հայտի դարձավ, որ Արգիշտի Մեխակյանի այս որոշումը պայմանավորված է ոչ թե այն հանգամանքով, որ նա չի ընդունում սեփական թիմի վարած քաղաքականությունը, այլ պարզապես նշանակվելու է ուրիշ պաշտոնի։ Մեր աղբյուրների փոխանցմամբ Արգիշտի Մեխակյանը շուտով նշանակվելու է Արմավիրի փոխմարզպետ։ Առաջիկայում այս մարզում նախատեսվում են մի շարք համայնքների խոշորացում և փոխմարզպետի պաշտոնից Մեխակյանը սահուն անցում կկատարի խոշորացված համայնքների ղեկավարի պաշտոնին։ Այս պայմանավորվածությունը նա ուներ ավելի վաղ, հետեւաբար նրա պլաններում որեւէ փոփոխություն չի կատարվել։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր