00:00:00

ԵԱՀԿ նախագահը հայտարարել է այդ միջազգային կառույցի խորացող ճգնաժամի մասին

15:56, 03 դեկտեմբեր 2020 Աշխարհ

ԵԱՀԿ-ն խորը ճգնաժամ է ապրում: Նման դիրքորոշում է հայտնել այդ միջազգային կառույցի նախագահ, Ալբանիայի վարչապետ եւ արտաքին գործերի նախարար Էդի Ռաման՝ բացելով կազմակերպության 57 անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 27-րդ նստաշրջանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մենք ճգնաժամի մեջ ենք գտնվում, եւ այն միայն խորանում է»,-ասել է Ռաման: Նրա խոսքով՝ ժողովրդավար Եվրոպայի ընդհանուր տեսլականը հեռվանում է, իսկ ԵԱՀԿ-ի սկզբունքները չեն պահպանվում: «Այդ ամենը մեզ պետք է մտահոգի»,-հավելել է Ռաման: «Մեր կազմակերպությունը չի կարող աշխատել սառը պատերազմի ժամանակների տրամադրվածությամբ: Դրանից պետք է հրաժարվել: Այս տարին չափազանց բարդ էր ԵԱՀԿ-ի համար: Կորոնավիրուսի պանդեմիայի աննախադեպ հետեւանքներն անդրադարձել են մեր կյանքի բոլոր ոլորտների վրա»,-նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր