00:00:00

Փաշինյանի հրաժարականն են պահանջում Սփյուռքի 5 տասնյակից ավելի կառույցներ

14:50, 03 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Ինչպես տեղեկացրել ենք (https://www.arfd.am/news/32925/), նոյեմբերի 9-ի Արցախյան հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Սփյուռքի տարբեր համայնքների բազմաթիվ կազմակերպություններ և կառույցներ հանդես են եկել հայտարարություններով և ուղերձներով, որոնցում խստիվ դատապարտում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարությունը՝ պահանջելով վարչապետի և նրա թիմի հրաժարականը։ Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակից:
Անցած օրերի ընթացքում նման հայտարարություններով են հանդես եկել Սփյուռքի երեք տասնյակից ավելի նոր կառույցներ՝ ՀՅԴ տարբեր շրջանների մարմիններ, ազգային միություններ, Ազգային ղեկավար մարմիններ, հոգևոր կառույցներ: Այսպիսով, Փաշինյանի և նրա թիմի հրաժարականը պահանջող Սփյուռքյան կառույցների թիվը գերազանցում է 5 տասնյակը: Ստորև ներկայացնում ենք այդ կազմակերպությունների և կառույցների ցանկը: ·  Քուվեյթի Ազգային կառույցներ ·   ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտե ·   Լիբանանի Օգնության Խաչի Շրջանային Վարչություն ·   ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային Վարչություն ·   ՀՅԴ Զավարյան Ուսանողական Միություն և Լիբանանի Երիտասարդական Միություն ·   Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության Կենտրոնական Վարչություն ·  ՀՅԴ Կանադայի Կենտրոնական Կոմիտե ՀՅԴ Կենտրոնական Եվրոպայի Շրջան, Ավստրիայի Հայ Դատի հանձնախումբ, ՀՄԸՄ-ի Վիեննայի մասնաճյուղ ՀՅԴ «Արմեն Գարո» ուսանողական միություն (Կանադա), Մոնթրեալի համալսարանի հայ ուսանողական միություն, Գոնգորտիա համալսարանի հայ ուսանողական միություն ·   ՀՅԴ Հյուսիսային և Հարավային Իրանի Կենտրոնական Կոմիտեներ ·    ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական Կոմիտե ·     Սիրիայի Հայ Դատի հանձնախումբ ·     ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտե ·     ԱՄՆ Արևելյան Շրջանի ՀՅԴ Կենտրոնական Կոմիտե ·     ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե ·     ՀՅԴ Հարավային Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե ·     Թեհրանի եւ Սպահանի հայոց թեմեր ·     Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միություն, Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթության միություն,  Նոր Ջուղայի Հայուհյաց Բարեգործական ընկերություն, Հայ Ուս. «Չհարմահալ» միության Նոր Ջուղայի Մասնաճյուղ ·    Թեհրանահայ 17 միություններ ·    ՀՅԴ Բուլղարիայի Կենտրոնական Կոմիտե ·    Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության Կանադայի Շրջանային Վարչություն ·    ՀՄԸՄ Կանադայի Շրջանային Վարչություն ·     ՀՅԴ Անգլիայի շրջան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր