00:00:00

Ռազմական դրությամբ երկրում պաշտպանության նախարարը կարևոր պաշտոններում նշանակումներ չի արել, հայեցակարգային ելույթ չի ունեցել. Աբրահամյան

11:43, 03 դեկտեմբեր 2020

Զինված ուժերի հետ կապված մեծ թվով հարցադրումներ կան, նկատում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը՝ ավելացնելով, որ բացի ֆորմալ, արարողակարգային հանդիպումներից՝ պաշտպանության նախարարի քայլերում, հայտարարություններում որևէ հստակ բան չկա։
«Իրավիճակային կիսալուծումները չեմ հաշվում», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Աբրահամյանը:
Նա ընդգծել է, որ արդեն 2 շաբաթ է՝ ՀՀ-ն պաշտպանության նոր նախարար ունի, սակայն երեք տեղակալի պաշտոնը թափուր է, մամուլի խոսնակ ևս չի նշանակվել։
«Ու այստեղ առանձնապես կապ չունի՝ թեկնածուներ կա՞ն, թե՞ ոչ, մերժողները շատ ե՞ն, թե՞ քիչ, այսօր, վաղը կնշանակվի՞, թե՞ ոչ։ Փաստ է, որ մի երկրում, որտեղ ռազմական դրություն է, պաշտպանության նախարարը 2 շաբաթ է կարևոր պաշտոններում նշանակումներ չի արել, հայեցակարգային որևէ ելույթ, հայտարարություն չի ունեցել», - գրել է Աբրահամյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր