00:00:00

Մոսկվայի հիվանդանոցներից մեկում հրդեհ է բռնկվել. կան զոհեր

10:20, 03 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Մոսկվայի կենտրոնում գտնվող հիվանդանոցներից մեկում հրդեհ է բռնկվել, շենքից տարհանվել է ավելի քան 20 մարդ, դեպքի հետևանքով 2 մարդ է զոհվել: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով իր աղբյուրներին:
Հրդեհը բռնկվել է Դուրովա 26 հասցեում գտնվող բժշկական հաստատության երրորդ հարկում, կրակի տարածման մակերեսը կազմել է 30 քառակուսի մետր: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների Մոսկվայի պետական վարչության մամուլի ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր մեկ զոհի մասին: Նրանք տեղեկացրել են նաև, որ հրդեհի մարման ընթացքում փրկվել է 23 մարդ: Շենքը, որում բռնկվել է հրդեհը, վերակառուցման փուլում էր, բռնկման պահին այնտեղ եղել է շինարարական անձնակազմը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր