Հանդիմանը ներկա էր նաև Դենիս Ջորկաեֆֆը, ով ֆրանսիական Դեսին քաղաքի փոխքաղաքապետն է և ՀՖՖ նախագահի՝ միջազգային հարցերով խորհրդականը:
Հանդիպման ընթացքում Արմեն Մելիքբեկյանը և Ջորկաեֆֆ եղբայրները քննարկել են ՀՖՖ-ի և ՖԻՖԱ-ի հիմնադրամի հետագա համագործակցության հետ կապված մի շարք հարցեր, զրուցել են հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարների շուրջ:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Յուրի Ջորկաեֆֆին նվիրել է Հայաստանի ազգային հավաքականի 6, իսկ Դենիս Ջորկաեֆֆին՝ 10 համարի անվանական մարզաշապիկներ: