00:00:00

Սպիտակ տան խորհրդականները հայտարարել են, որ Թրամփը պատրաստ չէ ընդունել իր պարտությունը

14:21, 01 դեկտեմբեր 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ պատրաստ չէ ընդունել նախագահական ընտրություններում կրած պարտությունը, սակայն միեւնույն ժամանակ հասկանում է, որ պաշտոնին մնալու որեւէ շանս չունի: Այս մասին CNN-ին պատմել են Սպիտակ տան երկու խորհրդականները: Խորհրդականներից մեկը հայտարարել է, որ Թրամփը հասկանում է, որ պարտվել է ընտրություններում: Ընդ որում, մեկ այլ խորհրդական նշել է, որ Սպիտակ տան ներկայիս ղեկավարը ծրագրում է շարունակել վիճարկել քվեարկության արդյունքները, քանի դեռ այդպիսի հնարավորությունը կա: Պաշտոնյաները հայտնել են նաեւ, որ Թրամփը ցանկանում է հավատալ իր հաղթանակի հնարավորությանը, փոխանցում է «Գազետա»-ն: Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ անցկացվեցին, պետության ղեկավարի պաշտոնի գլխավոր հավակնորդներն են դեմոկրատ Ջո Բայդենը եւ գործող նախագահ, հանրապետական ​​Դոնալդ Թրամփը: Նոյեմբերի 7-ին ամերիկյան առաջատար լրատվամիջոցները` ABC News-ը, FOX News-ը, CNN-ը, AP-ն եւ NBC-ն, հայտարարեցին ԱՄՆ նախագահական ընտրություններում ժողովրդավար Ջո Բայդենի հաղթանակի մասին: Արդյունքները պաշտոնապես դեռ չեն հայտարարվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր