00:00:00

Հայաստանում այս պահին 38 սպանդանոց ծառայություն է մատուցում, եւս 25-ը կառուցվում է. ՍԱՏՄ ղեկավար

13:40, 01 դեկտեմբեր 2020

Անասնահամաճարակային իրավիճակը Հայաստանում  գնահտվում է կայուն եւ վերահսկվող: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Անդրադառնալով սպանդանոցների խնդիրին, նա ասաց. «Հայաստանի տարածքում այս պահին ունենք 72 սպանդանոց, որոնցից 38-ը ծառայություն են մատուցում, մնացածը ներտնտեսային սպանդանոցներ են:  Ունենք եւս 2 հատ շարժական սպանդանոց: Երեւանում կա 5 սպանդանոց, Արագածոտնում՝ 6, Արրատում՝ 9, Կոտայքում՝ 21, Արմավիրում՝ 9, Գեղարքունիքում՝ 5, Լոռիում՝ 7, Շիրակում՝ 2, Սյունիքում՝ 3, Տավուշում՝ 4, Վայոց Ձորում՝ 1: Մենք հայտարարել ենք, որ 70-80 սպանդանոցն ամբողջությամբ բավարար է երկրի կարիքների համար, սակայն բացի թվից նաեւ հասանելիության հարց կա: Օրինակ, Շիրակում 2 սպանդանոց ունենք, րը բավարար չէ: Վայոց Ձորում եւս մեկ սպանդանոցի կարիք կա: Սյունիքում կա կառուցվող սպանդանոց եւ դրա կարիք կա: Մնացած տեղերում հասանելիությունը բավարար է: Մենք դեռ սպասում ենք եւս 25 սպանդանոցների կառուցման, որոնց կառուցումը ընթացքի մեջ է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր