00:00:00

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը Աշխարհի գավաթում

17:30, 01 դեկտեմբեր 2020 Սպորտ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը «Օլիմպավանում» շարունակում է նախապատրաստվել Աշխարհի գավաթին։
Հավաքականի հիմնական մարզիչների բացակայության պարագայում այսօր թիմի կազմը հրապարակեց Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը։ Այսպես, 55 կգ քաշային կարգում հանդես կգա Ռուդիկ Մալխասյանը, 60 կգ քաշային կարգում՝ Արմեն Մելիքյանը։ 63 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Գևորգ Ղարիբյանը, 67 կգ քաշային կարգում՝ Սլավիկ Գալստյանը։ 77 կգ քաշային կարգում հանդես կգա Կարապետ Չալյանը, 87 կգ քաշային կարգում՝ Արթուր Շահինյանը։ Արթուր Ալեքսանյանը հանդես է գալու 97 կգ քաշային կարգում։ Գերծանր քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Դավիթ Օվասապյանը։ Լրագրողների հետ զրույցում Գևորգ Ալեքսանյանն ասաց, որ կային քաշային կարգեր, որտեղ ընտրություն կատարելը դժվար էր․ «Իհարկե կային։ Եթե մենք ունենայինք միջազգային մրցաշար այսքան ընդմիջումից հետո, ապա ավելի լավ կկարողանայինք հասկանալ, թե տղաներից ով ինչ վիճակում է։ Իհարկե, մարզիկների վիճակը տեսնում ենք նաև մարզումների ժամանակ, բայց լավ կլիներ դա հասկանալ մրցումային պայքարից ելնելով։ Այդպես ավելի լավ է մարզիչը հասկանում, թե ով է այս պահին ավելի ուժեղ։ Ցավոք, նման հնարավորություն չունեցանք»,-ասաց Ալեքսանյանը։ Աշխարհի գավաթի խաղարկությունը կկայանա դեկտեմբերի 12-ից 18-ը Բելգրադում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր