00:00:00

Դատարանն անվավեր է ճանաչել Նիկոլ Փաշինյանի որոշումը և պարտավորեցրել պաշտոնյային վերանշանակել իր պաշտոնին

11:28, 01 դեկտեմբեր 2020 Իրավական

Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանը բավարարել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Իգոր Սարգսյանը դիմել էր դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել  իրեն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի 2019թ. հոկտեմբերի 23-ի որոշումը: Դատարանն արձանագրել է, որ խախատվել է Իգոր Սարգսյանի աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնարար իրավունքը և Իգոր Սարգսյանի հայցը բավարարել: Դատարանը վճռել է՝Հայաստանի Հանրապետության վարչապետի 23.10.2019 թվականի «Իգոր Սարգսյանին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին» թիվ 1539-Ա որոշումը ճանաչել անվավեր: Վարչապետին պարտավորեցնել Իգոր Սարգսյանին վերականգնել նախկինում զբաղեցրած՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում: Հայաստանի Հանրապետության վարչապետին պարտավորեցնել Իգոր Սարգսյանին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր