00:00:00

«Իրատես»․ Ջալալ Հարությունյանի վիրավորվելու հանգամանքը բազմաթիվ հարցեր ու կասկածներ է առաջացրել․ այդ օրերին պատճառ էր պետք, որ հրամանատարական բունկերից Հարությունյանին հեռացնեին

14:05, 01 դեկտեմբեր 2020 Մամուլ

«Ասում են, թե պատերազմի թեժ օրերին Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի վիրավորվելու հանգամանքը բազմաթիվ հարցեր ու կասկածներ է առաջացրել։ Շատերը պնդում են, թե դա թշնամու ձեռքի գործը չէ։ Ավելին՝ ասում են, այդ օրերին պատճառ էր պետք, որ հրամանատարական բունկերից Հարությունյանին հեռացնեին։ Թե ինչ ծրագրերի իրագործման և ում է խանգարել Հարությունյանը, ինչ հրաշքով է կենդանի մնացել, կարող է ասել միայն նա, որը, փա՜ռք Աստծո, ապաքինվել է ու շուտով հիվանդանոցից դուրս է գրվելու։ Այս պատերազմում ընդհանրապես ներսից ավելի դաժան ու ահավոր բաներ են կատարվել, այնպիսի բաներ, որ անգամ թուրքական բայրաքթարները չէին կարող անել»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր