00:00:00

Մովսես Հակոբյանն ազատման դիմում է գրել

16:11, 18 նոյեմբեր 2020

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը ազատման դիմում է ներկայացրել։ Հակոբյանը հաստատեց մեր տեղեկությունները՝ ասելով, որ պատճառների մասին կխոսի առաջիկայում հրավիրվելիք իր ասուլիսի ընթացքում։ Թե երբ է ասուլիս հրավիրելու, ասաց, որ կտեղեկացնի։ Հիշեցնենք նաեւ, որ Մովսես Հակոբյանը գլխավոր ռազմական տեսուչ էր նշանակվել հեղափոխությունից հետո՝ անցած տարվա մայիսի 24-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Մինչ այդ նա զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: Իսկ ավելի վաղ, երկար տարիներ ղեկավարել է Արցախի պաշտպանության բանակը:
Նյութի աղբյուր՝ hraparak.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր