00:00:00

Կորոնավիրուսը կանխելու նոր միջոց է գտնվել

14:47, 18 նոյեմբեր 2020

Բերանի խոռոչի ողողման միջոցները թույլ են տալիս նվազեցնել տարբեր բակտերիաներով և վիրուսներով վարակման, այդ թվում՝ կորոնավիրուսային վարակ ձեռք բերելու հավանականությունը: Նման եզրակացությունների են հանգել Քարդիֆի համալսարանի գիտնականները, գրում է Express թերթը: Ըստ գիտնականների, ցետիլպիրիդինի քլորիդ պարունակող բերանի խոռոչի ողողման միջոցները կարող են բերանում նվազեցնել SARS-nCov-2 վիրուսային նյութի քանակը: Նրանք այս նյութի մեջ վիրուսասպան ազդեցություն են հայտնաբերել: Հետազոտության հեղինակները երեք ամիս ուսումնասիրել են բերանի խոռոչի լվացման տարածված միջոցի ազդեցությունը և կարողացել են պարզել, թե ինչպես են այդպիսի հեղուկները օգնում վիրուսի դեմ պայքարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր