00:00:00

Ռուս խաղաղապահների կորպուսի հրամանատարը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարի և ԳՇ պետի հետ

14:03, 12 նոյեմբեր 2020 Աշխարհ

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կորպուսի հրամանատար Ռուստամ Մուրադովը բանակցություններ է անցկացրել հայ զորապետերի հետ ու քննարկել առաքելության մանրամասները, գրում է ՌԻԱ Նովոստին՝ ռուսական խաղաղապահ ուժերի շտաբում ունեցած աղբյուրին հղումով։ «Երեկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը բանակցություններ է անցկացրել Հայաստանի պաշտպանության նախարարի և Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ», - ասել է աղբյուրը։ Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների ու դիտակետերի տեղակայման տարբեր ասպեկտները, այդ թվում նաև անվտանգության ապահովման հարցերը։ Աղբյուրի խոսքով՝ ռուս խաղաղապահների հրամանատարությունը «փոխգործակցություն է կազմակերպել» նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն: Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր