00:00:00

Հադրութցիները Հադրութի պահանջի մասին նամակ հանձնեցին ՌԴ դեսպանատուն

13:10, 12 նոյեմբեր 2020

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտից ակցիա իրականացրած հադրութցիները շարժվեցին Ռուսաստանի դեսպանատուն, իրենց պահանջը նամակի տեսքով փախանցեցին դեսպանատան ներկայացուցչին: Հիշեցնենք՝ նրանք Հադրուն են պահանջում՝ ասելով, որ եթե Ակնան տալիս են Ադրբեջանին, թող բանակցեն, որ Հադրութը մերը լինի: «Մենք հադրութցի ենք, հադրութցիները հայեր են, արցախցի են, չենք կարող ուրիշ կազմում լինել: Խնդրում ենք մեր կողքին կանգնել, ընդամենը արդարություն ենք ուզում», - բարձրաձայնեցին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ, որից հետո ուղևորվեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն: Նրանք նախատեսում են նաև ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր