Պաշտպանը մշտական կապի մեջ է ՀՀ պաշտպանության նախարարության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաև գերիների ընտանիքների անդամների և նրանց փաստաբանների հետ։
Մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերն առաջին պահից սկսած գտնվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրության ներքո, շուրջօրյա սկզբունքով, Պաշտպանի իրավական կարգավիճակի առավելագույն հնարավորությունների սահմաններում ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները: