00:00:00

Քիչ առաջ ՀՅԴ գրասենյակից ԱԱԾ աշխատակիցները բերման ենթարկեցին Արծվիկ Մինասյանին եւ եւս մի քանի հոգու

12:44, 12 նոյեմբեր 2020 Իրավական

Քիչ առաջ ՀՅԴ գրասենյակից ԱԱԾ աշխատակիցները բերման ենթարկեցին Արծվիկ Մինասյանին եւ եւս մի քանի հոգու: Նրանց մեջ էին նաեւ «Հայրենիք» կուսակցությունից Արսեն Բաբայանն ու «Ազգային օրակարգ» կուսակցությունից Արա Հակոբյանը: Նշենք, որ դրանից րոպեներ անց մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի մամուլի ասուլիսը: Ասուլիսի սկզբում ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը տեղեկացրեց, որ ասուլիսից առաջ ՀՅԴ գրասենյակ եկան ԱԱԾ աշխատակիցները եւ բերման ենթարկեցին մի քանի հոգու. «Ինչպես տեսնում եք քաղբանտարկյալների բույլը Հայաստանում մեծանում է: Քաղբանտարկյալներ մենք ունենք արդեն երեկվանից, որովհետեւ դեռ հանրահավաքը չսկսած արդեն Ազատության հրապարակում սկսվել էր այլախոհների որսը»: https://www.youtube.com/watch?v=r0d31VVVY38&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր