00:00:00

«Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է պահպանվի»․ Բրեդ Շերմանը՝ ԼՂ շուրջ կնքված համաձայնագրի մասին

11:26, 12 նոյեմբեր 2020 Աշխարհ

Լեռնային Ղարաբաղի հարցով զինադադարի կնքմանը ԱՄՆ վարչակազմի բացակայությունն աղաղակող էր և Հայաստանի ժողովրդի համար աղետալի արդյունքների բերեց, Twitter-ում գրել է ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը։ «Ռուսաստանի և Թուրքիայի կողմից աջակցվող հրադադարի պայմանները, որոնք վերջ դրեցին Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած բռնություններին, անարդար են։ Թրամփի վարչակազմի բացակայությունը աղաղակող էր և աղետալի արդյունքների բերեց Հայաստանի ժողովրդի համար»,- գրել է կոնգրեսականը։ Նա ընդգծել է, որ նման փաստաթղթի ստորագրումն ամերիկյան առաջնորդության բացակայության հետևանք է։ Բացի այդ, Շերմանը նշել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները չպետք է դիտարկվեն որպես հարցի վերջնական կարգավորում: Նա նաև Պետդեպարտամենտին և ԵԱՀԿ ամերիկացի համանախագահին կոչ է արել աշխատել՝ արդար և հավասարակշռված երկարաժամկետ կարգավորման հասնելու համար։ «Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է պահպանվի»,- հավելել է նա։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն: Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր