00:00:00

Ձերբակալվել է «Երկիր Մեդիա»-ի քաղաքական և լրատվական ծրագրերի տնօրեն ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը․ «Մեդիա պաշտպան»

14:55, 12 նոյեմբեր 2020 Իրավական

Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո ձերբակալվել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը։ Այս մասին հայտնում է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը։ Իշխանությունները նման կերպ փորձում են լռեցնել թե՛ ընդիմադիրներին և թե՛ լրագրողներին։ Այլակարծության և խոսքի ազատության դեմ ռեպրեսիվ պայքար է սկսվել ռազմական դրության պայմաններում: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է Գեղամ Մանուկյանի ձերբակալումը, կրկին կոչ անում ոստիկանությանը գործիք չդառնալ իշխանություննեի ձեռքին և ճնշում չկիրառել խոսքի ազատության և լրատվամիջոցի ներկայացուցիչների նկատմամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր