00:00:00

«Ժողովուրդ». Պետք է համախմբվել՝ փորձելով վերացնել պատերազմի վտանգները

13:42, 12 նոյեմբեր 2020 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների ընդունած հայտարարությունը փոթորկել է Հայաստանը: Երկու օր է՝ քաղաքացիներն իրենց անհամաձայնություն են հայտնում այդ որոշմանը, իսկ երեկ էլ արդեն հանրահավաքի փորձ եղավ՝ 17 քաղաքական ուժերի համակիրների մասնակցությամբ: 17 կուսակցության թվում են նախկին իշխանություն «Հանրապետական» կուսակցությունը, խորհրդարանական մեծությամբ երկրորդ ուժը` «Բարգավաճ Հայաստանը», Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը, ինչպես նաեւ Հայ հեղափոխական դաշնակցությունն ու մի շարք այլ կուսակցություններ: Մեծ թվով մարդկանց բերման ենթարկեցին, երթ տեղի ունեցավ դեպի կառավարություն, ապա Ազգային ժողով: Այսինքն՝ պատերազմի ավարտից հետո վտանգված է հայրենիքի անվտանգությունն ու բարեկեցությունը եւ քաղաքացիական խժդժությունները, քաղաքական նոր գործընթացները կարող են բացասական ազդեցություն ունենալ առաջին հերթին երկրի անվտանգության համար: Եվ այս ընթացքում օրհասական է աշխատել այն ուղղությամբ, որ լինի անվտանգություն, խաղաղություն եւ բարեկեցություն: Արդեն մի քանի օր է՝ պարալիզացված է պետական գերատեսչությունների աշխատանքը, Ազգային ժողովը նիստ չի գումարում, առկախված է բյուջեի նախագծի քննարկումը, այլ հարցեր լուծում չեն ստանում, որը իր բացասական ազդեցությունն է թողնելու: Դրա փոխարեն պետք է համախմբվել՝ փորձելով վերացնել պատերազմի վտանգները եւ ոտքի կանգնել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր