00:00:00

Թրամփը հայտարարել է բոլոր նահանգներում, որտեղ առաջնորդում է Բայդենը, հայցեր ներկայացնելու մասին

10:06, 05 նոյեմբեր 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է իրավաբանորեն վիճարկել բոլոր նահանգները, որտեղ դեմոկրատ Ջո Բայդենը հավակնում է հաղթանակի: «Մենք իրավաբանորեն վիճարկելու ենք բոլոր վերջին նահանգները, որոնց Բայդենը հավակնում է՝ ընտրություններում խարդախությունների եւ նահանգի մակարդակով ընտրություններում խարդախությունների համար: Բազմաթիվ ապացույցներ կան, պարզապես նայեք լրատվամիջոցները: Մենք կհաղթենք»,- գրել է Թրամփը Twitter-ում: Երեքշաբթի ԱՄՆ-ում անցկացվել են համընդհանուր ընտրություններ: Դրանցում ընտրում էին նախագահին եւ փոխնախագահին, Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին, ԱՄՆ Կոնգրեսի Սենատի մեկ երրորդին եւ 13 նահանգների ու տարածքների ղեկավարների: Նախագահական մրցավազքի հաղթողը դեռ որոշված չէ: Ըստ Fox News-ի՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփն արդեն ապահովել է ընտրողների ներկայացուցիչներից 214-ի, իսկ դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենը՝ 264-ի աջակցությունը: Հաղթելու համար թեկնածուն պետք է 270 ձայն ստանա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր