00:00:00

Կանադայի Լավալ քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

14:05, 05 նոյեմբեր 2020 Աշխարհ

Կանադայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ Կանադայի Լավալ քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Ինչպես նշվում է Հանձնախմբի ֆեյսբուքյան էջում՝ ընդունված բանաձևում նշվում է, որ Լավալ քաղաքը Ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Դատապարատում է Ադրբեջանի Հանրապետության՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսած ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Կանադայի և Քվեբեկի կառավարություններին կոչ է անում անել ուժերի չափով անել ամեն ինչ միջազգային հումանիտար իրավունքին, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիային ուղղված լիակատար հարգանքն ապահովելու համար: Կանադայի կառավարությանն առաջարկում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայերին տրամադրել անջատվելու իրավունք՝ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման ճանապարհով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր